четверг, 22 марта 2018 г.

Առաջադրանք․ 4

Կետադրել տեքստը.
1. Թանկագին գորգով պատված գահավորակի վրա, որի երեք կողմերում դրված էին շքեղ կերպասներով պատված բարձեր, նստած էր մի երիտասարդ: Արևն արդեն բարձրացել էր մի քանի ասպարեզ, բայց նա ո՛չ լվացվել էր, ո՛չ հագնվել: Փաթաթված էր ասրյա մի վերարկուի մեջ, իսկ գիսակները մեղմ ալիքներով սփռվել էին թիկունքի վրա և երբեմն սքողում էին նրա գունաթափ դեմքը: Նրա անհանգիստ մատները անդադար ոլորում էին կարմրագույն շրթունքի նորաբույս ընչացքը: Սևորակ աչքերի մեջ նշմարվում էր մի անբացատրելի վրդովմունք: Քսանևհինգ տարեկան կլիներ: Սենյակը, որտեղ նստած էր նա, նրա ընդունարանն էր: Հատակը պատված էր բրդեղեն օթոցներով, անկյուններում դրված էին տեգեր, գեղարդներ, աշտեներ՝ բոլորը ոսկեհուռ դրվագներով, ագուցված կապարճ՝  լի նետերով, տապարներ՝ երկաթյա կոթով, երկսայրի սրեր, որոնց կոթերը զարդարված էին ականակուռ գոհարներով:
2. Բացատրե՛ք ասպարեզ բառի իմաստը: Նշե՛ք՝ ինչ ծագում ունի ասպ բառը: Նշված արմատով գրե՛ք երեք բառ և նշե՛ք իմաստները:
Ասպարեզ նշանակում է՝ 1․Գործունեության՝ զբաղմունքի բնագավառ:
2. Գործունեության՝ զբաղմունքի հնարավորություն:

3. Զանազան մարզանքների՝ մրցումների՝ խաղերի հրապարակ, մրցարան, ստադիոն:
4. Կրկեսի ավազածածկ շրջանաձև հրապարակը (արենա):
5. Միջավայր, շրջապատ:
6. (պատմական) Ձիարշավարան:
7. (հին) Երկարության չափ = 600 հունական ոտնաչափի:
Ասպ- ջուլհակի հաստոցի շարժուն շրջանակ՝ սանրաձև թելերով, որոնց արանքով անցնում են հենքի թելերը, ինչպես նաև՝ ձի։
Ասպնջական- հյուրընկալ, ասպախումբ- հեծյալների խումբ, ասպատակություն-ավարառություն։
3. Գրեք  ասրյա, աշտե, կապարճ բառերի հոմանիշները:
Ասրյա- բրդյա, աշտե- մկունդ, նիզակ, կապարճ- նետաման։
4. Ականակուռ բառում բացատրե՛ք առաջին արմատի իմաստը և նույն արմատով կազմե՛ք երեք բառ:
Ական- 1․պայթուցիկ արկ, 2․պարսպի տակ փորվող անցք, 3․ամբողջապես, լրիվ
Ականախիտ, ականակիտ, ականահան։
5. Նշե՛ք ընչացք բառի իմաստը և նրանում կատարված հնչյունափոխությունը:
Ընչացք նշանակում է բեղ և բառը հնչյունափոխված է՝ ունչ (ու-ը)
6. Տեքստում որո՞նք են դիպակ, ընդելուզվել բառերի հոմանիշները:
Դիպակ- կերպաս, ընդելուզվել-հագնվել

Комментариев нет:

Отправить комментарий