воскресенье, 18 февраля 2018 г.

Ո՞րն էր հայ ժողովրդի մեղքը

Արևմտյան Հայաստանի տարածքում հայերը դեռ սուլթան Համիդի օրոք բազմիցս ենթարկվել են ջարդերի։ Երիտթուրքերը, իշխանության գալով, խոստացան հավասարություն և եղբայրություն, սակայն նրանք չկատարեցին իրենց խոստումը և շարունակեցին սուլթան Համիդի բիրտ քաղաքականությունը Օսմանյան կայսրության ժողովուրդների նկատմամբ։ Ինչպես Օսմանյան կայսրությունում ապրող մյուս ժողովուրդները, այնպես էլ հայերը հավատացին երիտթուրքերի ամպագոռգոռ հայտարարություններին։ Առաջին համաշխարհային պատերազմի նախօրեին և պատերազմի տարիներին երիտթուրքական «եռապետությունը» վարում էր պանթուրքիզմի զավթողական քաղաքականություն։
 Առաջին համաշխարհային պատերազմի սկզբին Թուրքիան գաղտնի պայմանագիր է կնքում Գերմանիայի հետ, որի կետերից մեկը Օսմանյան կայսրության արևելյան սահմանների փոփոխումն էր՝ դեպի Ռուսական կայսրության մուսուլմանական ազգերը տանող միջանցք ստեղծելու նպատակով, որը ենթադրում էր փոփոխված տարածքներում հայերի բնաջնջում։ Ռուսական կայսրության արտաքին գործերի նախարարն առաջարկում էր հայերին և քրդերին օգտագործել Թուրքիայում խռովություն բարձրացնելու համար։ Նրանք հայերին կոչ արեցին սատարել Ռուսական կայսրությանը և խոստացան, որ Ռուսական կայսրությունը հավատարիմ կմնա Թուրքիայի հայկական շրջանների ինքնավարության նախագծին, բայց այս խոստումները կանխամտածված խաբկանք էին։ 

Ուրեմն՝ ո՞րն էր հայ ժողովրդի մեղքը։ Ըստ իս՝ հայ ժողովուրդը համախմբվելու և զենքի միջոցով իր ինքնությունը պահպանելու փոխարեն  հավատաց նախ երիտթուրքերի, հետո Ռուսական կայսրության տված խոստումներին։ Իսկ երբ հասկացավ այդ խոստումների սին լինելը, հուսահատ «թակեց եվրոպական երկրների դռները»։

Комментариев нет:

Отправить комментарий