среда, 28 февраля 2018 г.

Կիզակետում Փարաքարի Բիոլճակն է

Փետրվարի 28-ին Գեղարվեստի հարթակում տեղի ունեցավ բնապահպանական թեմայով հանդիպում: Հյուրերն էին մթնոլորտային ֆիզիկոս-հիդրոլոգ Հայկ Հակոբյանը, քիմիկոս-բնապահպան, Consecoard LLC ընկերության փորձագետ Հրաչիկ Միրզոյանը, «Թռչունների կենտրոն» ՀԿ տնօրեն Հասմիկ Ադամյանը:
Քննարկման կիզակետում Փարաքարի Բիոլճակն էր: Այստեղ ջրամատակարարումն իրականացնում է «Երևան ջուր» ՓԲԸ-ն: Բնակչության 30%-ին ջուրը մատակարարվում է երկու օրը մեկ: Լճի մաքրման աշխատանքները սկսվել են 2010 թվականին, սակայն լճակն այժմ չի գործում, և այսօրվա հանդիպման գլխավոր թեման էլ հենց դա էր՝ ինչ միջոցներ է պետք ձեռնարկել:
Մասնագետ-հյուրերը հայտնեցին իրենց կարծիքները բիոլճակների արդյունավետության վերաբերյալ: Ցավոք, լճակը վերածվել է հոսող աղբավայրի, քանի որ այնտեղ կենցաղային աղբ են թափում, և այդ աղտոտված ջրով մարդիկ ոռոգում են իրենց դաշտերը: Սակայն կարելի է ասել՝ նույնիսկ չեն էլ ոռոգում. հարյուրավոր հեկտար հողեր չորանում են: Ուսումնասիրությունները ցույց են տալիս, որ երբ Բիոլճակը գործել է, այդ ժամանակ մաքրվել են հարակից տարածքների կոյուղաջրերը, և դաշտերն էլ ոռոգվել են:
Մասնագետներից յուրաքանչյուրը առաջ քաշեց իր տեսակետը: Ըստ նրանց՝ Բիոլճակը պետք է աշխատի միմիայն կենցաղային հոսքաջրերի մաքրման համար: Բանն այն է, որ Երևանում և Արարատյան դաշտում գործում են նաև արդյունաբերական ձեռնարկություններ, և եթե, բացի այն հոսքաջրերից, որոնք առաջանում են գյուղատնտեսական վերամշակումների հետևանքով, Բիոլճակ թափվեն որոշ արդյունաբերական հոսքաջրեր,ապա Բիոլճակը կարող է մաքրել նաև դրանք:
Հատկանշական է նաև այն, որ Բիոլճակը չի մաքրում ծանր մետաղների թափոնները, և սա արդեն իսկ մեծ խնդիր է լճակի համար: Մասնագետները կարծում են, որ լավագույն լուծումը Բիոլճակը փոքր տարածքի վրա կառուցելն է, ինչը կարող է հնարավորություն տալ վերաօգտագործելու այդ ջուրը: 

Комментариев нет:

Отправить комментарий