понедельник, 26 февраля 2018 г.

Մեծ իլիկակտցար

Մեծ իլիկակտցարը մորակտցարների ընտանիքին պատկանող թռչուն է։ Հայաստանի համար հազվագյուտ տեսակ է, որի թվաքանակը արագորեն կրճատվում է: Տեսակն ընդգրկված է ԲՊՄՄ Կարմիր ցուցակում՝ «Near Threatened» կարգավիճակով: ԲՊՄՄ Կարմիր ցուցակի չափորոշիչներով գնահատվում է որպես «Խոցելի»: Տարածված է Իսլանդիայից մինչև Կամչատկա, Սև ծովի հարավային շրջաններում, Անդրկովկասում, Կասպից ծովում, Միջին Ասիայում, Մոնղոլիայում: Ձմեռում է Եվրոպայում, Հարավային Ասիայում, Աֆրիկայում, Ավստրալիայում: Հայաստանում տարածված է Արարատյան հարթավայրի և Սևանա լճի ճահճուտներում, գարնանային ու աշնանային չուի ընթացքում։ Գարնանային չուն տեղի է ունենում մարտ-ապրիլ ամիսներին, առաջին անհատները նկատվում են Արարատյան հարթավայրի ջրավազաններում, իսկ այնուհետև ապրիլի կեսերից մինչև վերջ՝ Սևանա լճի ավազանում, հավանաբար նաև Արփա լճում։ Աղավնուց քիչ փոքր թռչուն է, քաշը՝ 235-367գրամ։
Թևերի բացվածքը՝ 69-80սմ։ Մարմնի վերին մասը խայտաբղետ շիկագորշագույն է, գլուխն ու կուրծքը ժանգաշիկավուն են, որովայնը սպիտակ է՝ մուգ լայնակի շերտով, պոչը սև է, իսկ հիմքը
սպիտակ, կտուցը չնչին կեռված դեպի վեր։ Բնորոշ է թևի վրայի սպիտակ շերտը, որը լավ նկատելի է թռիչքի ընթացքում։ Թռչելիս աչքի են ընկնում երկար ոտքերը, որոնք զգալի չափով դուրս են գալիս պոչի սահմաններից։ Ձմռանը գլուխը և մարմնի ստորին մասը մոխրագույն են։  Սնվում է միջատներով և նրանց թրթուրներով, սարդերով, մանր խեցգետնակերպերով, երկփեղկավոր փափկամարմիններով, օղակավոր և բազմախոզան որդերով, ավելի հազվադեպ՝ գորտնկիթներով և ձկնկիթներով, շերեփուկներով։ Չուի և գաղթի ժամանակ օգտագործում են նաև բուսական սնունդ՝ հատապտուղներ, սերմեր, բրինձ։ Ցամաքում սնունդ հայտնաբերում են հողի և խոտի վրայից կամ կտուցը ավազի մեջ մտցնելով։ Ջրում սնվում են պլանկտոնով։ Հասարակական թռչուններ են, հիմնականում սնվում են մեծ խմբերով, երբեմն կտցարների հետ միասին։

Комментариев нет:

Отправить комментарий