пятница, 23 февраля 2018 г.

Բազմազգ պետություններ

Աշխարհում հաշվվում է շուրջ 3-4 հազար ժողովուրդ (էթնոս), որոնք միմյանցից տարբերվում են թվաքանակով, լեզվով, մշակույթով, սովորույթներով, էթնիկական (ազգային) ինքնագիտակցությամբ: Յուրաքանչյուր ազգ որոշակի տարածքի վրա պատմականորեն ձևավորված և վերոհիշյյալ հատկանիշներով օժտված մարդկանց կայուն խումբ է: Ի տարբերություն ռասայական պատկանելիության՝ ազգային պատկանելիությունը շատ դժվար է որոշել: Այստեղ վճռորոշն անձի ազգային ինքնագիտակցությունն է՝ այս կամ այն էթնիկ համայնքին նրա պատկանելու գիտակցումը: Տարբերում են միազգ, երկազգ և բազմազգ պետություններ՝ հաշվի առնելով այն, թե նրանց բնակչության ընդհանուր թվաքանակում ո՞ր ազգն է գերակշռում: Բազմազգ պետություններից են՝

Ռուսաստան- 2010 թվականի մարդահամարի տվյալներով Ռուսաստանում բնակվում էր 142 905 200 մարդ։ Այս ցուցանիշով Ռուսաստանը աշխարհում զբաղեցնում է 9-րդ տեղը։ Ռուսների 78 %-ը բնակվում է երկրի եվրոպական մասում, որը կազմում է տարածքի մոտ 25%-ը։
Ամենամեծ միջին խտությունը Մոսկվայում է՝ 4626 մարդ/1 կմ2-ում, իսկ ամենափոքր միջին խտությունը գրանցվել է Չուկոտկայում՝ 0,07 մարդ/ 1 կմ2-ում։ Ըստ 2010 թվականի տվյալների Ռուսաստանում բնակվում են մոտ 200 ազգերի ներկայացուցիչներ։ Օրինակ՝ թաթարներ, ուկրաինացիներ, բաշկիրներ, չեչեններ, հայեր, ղազախներ, ավարներ, բելառուսներ, օսեր, յակուտիներ և այլ ազգիներ:

Ռուսաստանի բնակչության մոտ 81%-ը ռուսներ են, ովքեր Ռուսաստանում տարածված են անհավասարաչափ։ Օրինակ Չեչենիայում ռուսները կազմում են բնակչության 2%-ը։

ԱՄՆ- 2016 թվականի նոյեմբերի 30-ի դրությամբ Ամերիկայի Միացյալ Նահանգների մշտական բնակչությունը կազմում է 325,110,000 մարդ՝ դարձնելով այն աշխարհի երրորդ ամենաբնակեցված երկիրը: Բնակչության աճն ամենաարագը փոքրամասնությունների շրջանում է ըստ ԱՄՆ մարդահամարի բյուրոյի գնահատման՝ մեկ տարեկանից փոքր երեխաների 50.4%-ը պատկանում են փոքրամասնություններին: 1900 թվականին ԱՄՆ բնակչությունը 76 միլիոն էր, որից 66.8 միլիոնը կամ 88%-ը սպիտակամորթներ, իսկ 8.8 միլիոնը աֆրոամերիկացիներ, որոնց 90%-ը հարավային նահանգներում, և մոտավորապես 500,000 լատինոամերիկացիներ: ԱՄՆ-ի ներկայիս ազգային կազմը խիստ խայտաբղետ է։ Բնակչության հիմնական մասը կազմում են ներգաղթած, անգլիացիներն ու իռլանդացիները և Աֆրիկայից ժամանակին բռնի բերված սևամորթները, կան նաև տեղաբնիկ հնդկացիներ, գերմանացիներ, շվեդներ, հոլանդացիներ և այլք։ Պետական լեզուն անգլերենն է, որը բառապաշարով և արտասանությամբ տարբերվում է բուն (բրիտանական) անգլերենից։ Այդ լեզուն ստացել է «ամերիկյան անգլերեն» անվանումը։ 

Картинки по запросу կանադաԿանադա- Կանադայի այժմյան բնակչության ընդհանուր թիվը կազմում է 35,158,300։ Կանադացիների կազմի մեջ մտնում են երկու ազգ (ֆրանս-կանադական և անգլո-կանադական), մի շարք ազգային խմբեր, հնդկացիների ու էսկիմոսների ազգային փոքրամասնություններ։ Մեծ Բրիտանիայի գաղութը դառնալուց հետո Կանադայում արագորեն սկսեցին բնակություն հաստատել Բրիտանիայից և նրա ամերիկյան գաղութներից գաղթածները, որի հետևանքով սկսեց գերակշռել անգլախոս բնակչությունը։ Անգլո-կանադացիները, որոնց հիմնական էթնիկական տարրերն են անգլիացիները, շոտլանդացիները, իռլանդացիները, Եվրոպայի այլ երկրների ձուլված վերաբնակիչները, 19-րդ դարի վերջին - 20-րդ դարի սկզբին ձևավորվեցին որպես ազգ և գերիշխող դիրք գրավեցին երկրում։ Անգլո-կանադացիները կազմում են Կանադայի բնակչության 44%-ը։ Լեզուն անգլերենն է, որոշ առանձնահատկություններով։ Կանադացիների 25%-֊ը կազմում են 20-րդ դարի վերաբնակեցվածների չձուլված խմբերը (գերմանացիներ, ուկրաինացիներ, իտալացիներ, հրեաներ, լեհեր, հոլանդացիներ, հայեր և այլք)։

Բրազիլիա-Բրազիլիական ազգը ձևավորվել է անցյալ դարում, եվրոպացի վերաբնակիչների, աֆրիկյան սևամորթների և տեղաբնիկ հնդկացիների միախառնումից։ Այդ պատճառով էլ մարդաբանական տեսանկյունից շափազանց խայտաբղետ են։ Բնիկների՝ հնդկացիների պահպանված ցեղախմբերը հիմնականում բնակվում են Ամազոնիայի խորքերում։ Մինչև այժմ կան ցեղեր, որոնք գտնվում են զարգացման նախնադարյան մակարդակի վրա։ Բրազիլիայում մարդկանց զարգացման մակարդակի և կյանքի որակի տարբերությունները հիրավի ապշեցուցիչ են։ Եթե, օրինակ, Սան Պաուլոյում շատերն ապրում են ժամանակակից մինչև 80 հարկանի երկնաքերներում, ապա Ամազոնի ջունգլիներում կարելի է հանդիպել ծառերի վրա բնակվողների։ Բնակչության 95 տոկոսը բրազիլացիներ են։ Մնացածը ազգային փոքրամասնունթյուններն են, որոնք ներգաղթել են 19-20-րդ դարերի ընթացքում Եվրոպայից՝ իտալացիներ, իսպանացիներ, գերմանացիներ, և Ասիայից՝ ճապոնացիներ, արաբներ, հայեր։ 

1 комментарий:

  1. Ես կիսվում եմ այս վկայությամբ իրենց հարաբերություններում տառապող գործընկերների հետ, քանի որ գոյություն ունի կայուն լուծում: Ամուսինս ինձ և մեր 2 երեխաներին թողեց մեկ այլ կնոջ համար 3 ​​տարով: Ես փորձում էի ուժեղ լինել միայն իմ երեխաների համար, բայց չկարողացա զսպել այն ցավերը, որոնք տանջում են իմ սիրտը: Ես վիրավոր էի և շփոթված: Ես օգնության կարիք ունեի, ուստի ես ուսումնասիրություն կատարեցի ինտերնետում և հանդիպեցի մի կայքի, որտեղ տեսա, որ դոկտոր Էլենը, որը ուղղագրիչ է, կարող է օգնել սիրահարներին վերադարձնել: Ես կապ հաստատեցի նրա հետ, և նա ինձ համար հատուկ աղոթք և ուղղագրություններ արեց: Ի զարմանս ինձ, 2 օր անց ամուսինս վերադարձավ տուն։ Այդպես մենք նորից վերամիավորվեցինք, և ընտանիքում տիրեց մեծ սեր, ուրախություն և խաղաղություն: Կարող եք նաև կապվել բժիշկ Էլենի հետ՝ լուծումների համար հզոր ուղղագրիչ

    1) Վերադարձեք ընկերոջը

    2) Վերամիավորեք ամուսնուն կամ կնոջը

    3) Եթե ունեք գիշերային ծովահեն

    4) ՄԻԱՎ-ի և հեպատիտի բուժում

    5) Հզոր կախարդական մատանին

    6) Հաջողություն ուղղագրություն

    7) մոլուցքի կոտրում

    Կապվեք EMAIL-ի հետ:ellenspellcaster@gmail.com Դուք կարող եք նաև Whatsapp նրան +2349074881619

    ОтветитьУдалить