четверг, 8 февраля 2018 г.

ՀՀ քաղաքական համակարգը 2018թ.-ի ապրիլից

ա) Նախագահը և նրա գործառույթները
բ) Վարչապետը և նրա գործառույթները
գ) Քաղաքական համակարգի հնարավոր զարգացումը. անձերով պայմանավորված ինչ խնդիրներ կունենանք
2018թ.-ի ապրիլից Հայաստանը անցնում է խորհրդարանական կառավարման, սակայն ըստ իս՝ դա այդքան էլ այդպես չէ: Խորհրդարանական կառավարման համակարգում նախագահը, ըստ Սահմանադրության՝ այդքան էլ շատ լիազորություններ չունի, չնայած այս ամենին, վերջին ամիսներին ընդունվել և ընդունվում են օրենքի նախագծեր, որոնցով նախագահի նույնիսկ այդ չնչին լիազորությունները հանձնվում են վարչապետին:
Չնայած նրան, որ համակարգը կոչվում է խորհրդարանական ԱԺ նախագահը, կարծես թե, դուրս է մնացել քաղաքական համակարգից: Այսպիսով՝ ստացվում է, որ Հանրապետության նախագահը և Ազգային ժողովն  իր նախագահի հետ միասին դառնում են «ձևական», ու վարչապետը  դառնում է «սուպեր վարչապետ»:  Այսինքն՝ նրան են ենթարկվում բոլոր ուժային կառույցները, և նա է դառնում բոլոր հարցերի վերջնական լուծողը: Ըստ իս՝ նման կարգը հետագայում կարող է տանել ավտորիտարիզմի՝ մի անձի կառավարման, որը մեզ կհեռացնի ժողովրդավարությունից, և ժողովուրդը կզրկվի ընտրության իրավունքից։

Комментариев нет:

Отправить комментарий