понедельник, 18 сентября 2017 г.

Օշո.«Պայքար առանց կատաաղության»

Օշոյի «Պայքար առանց կատաղության» ստեղծագործության հիմքում, ըստ իս, ընկած է մարդու ԵՍ-ը:
Գործողությունները ծավալվում են մեծ իսլամական խալիֆ Օմարի և նրա թշնամու միջև ընթացող 30 տարվա պայքարի ընթացքում: Այդ պայքարը, որը տևեց գրեթե մի ամբողջ կյանք, ի վերջո հանգուցալուծվում է այն պահին, երբ թշնամին ընկնում է ձիուց, և Օմարը պատրաստվում է նիզակը մխրճել թշնամու կուրծքը, բայց այդ պահին թշնամին թքում է Օմարի վրա: Օմարը նիզակը ձեռքին քարանում է և ասում թշնամուն, որ իրենք վաղը ամեն ինչ նորից կսկսեն: Թշնամին զարմացած ասում է. «Ես 30 տարի այսպիսի պահի եմ սպասելհուսալովոր մի օր նիզակս կուրծքդ կխրեմև ամեն ինչ կվերջանաԻմ բախտն այդպես էլ չբերեցբայց քոնն ահա բերել էՄի վայկյանում դու կարող էիր ամեն ինչ վերջացնել»: Օմարը պատասխանում է թշնամուն, որ երբ նա թքեց իր վրա, այս 30 տարիների պայքարն իր համար անձնական դարձավ, մինչդեռ նա ձգտում էր գործը հաղթական ավարտին հասցնել` առանց ներքին կատաղության:Ինչու նշեցի, որ ստեղծագործության հիմքում ընկած է մարդու ԵՍ-ը, որովհետև 30 տարվա սպառիչ պայքարից հետո Օմարը, իր ԵՍ-ից ելնելով, պատրաստ էր վերսկսել այդ պայքարը՝ չմտածելով, որ այդ պայքարը միայն իրենը չէ, այլ մի ամբողջ ժողովրդի, որն արդեն 30 տարի պայքարում էր:

Վերլուծելով Օշոյի «Պայքար առանց կատաղության» ստեղծագործության այս հատվածը՝ ակամայից հիշեցի «Արթուր արքա» ֆիլմը: Արթուրը և նրա մյուս ասպետները, հավատարմորեն կատարելով տասնհինգ տարվա ժամկետով պարտավորությունը, գիշերը պետք է ստանային իրենց ազատությունը և վերադառնային հայրենիք: Մինչդեռ եպիսկոպոս Գերմանուսը ուղարկում է նրանց մի վերջին և վտանգավոր առաքելությամբ՝ փրկելու Հադրիայի հյուսիսում գտնվող հռոմեական ընտանիքը: Ի վերջո, ասպետները կատարում են առաջադրանքը, բայց նրանցից մեկին սպանում են:Այսպիսով, կարելի է զուգահեռներ անց կացնել և համեմատել Օմարի և Գերմանուսի կերպարները: Նրանք երկուսն էլ մտածում էին սեփական  ԵՍ-ի մասին՝ չարժևորելով մյուսների կյանքը: Այս ստեղծագործությունը ունի նաև խրատական բովանդակություն: Պետք է պայքարեք առանց ներքին կատաղության և հաստատ կհասնեք նշանակետին, իսկ սա նշանակում է, որ ամեն ինչ անձնական կարող եք անել: Ինչպես նշվում է ստեղծագործության  վերջում. «Բայց հիմա դուք չեք կարողանում մինչև անգամ անանձնական սիրով սիրել»Եվ այստեղ հարց է առաջանում՝ արդյո՞ք կարող եք սիրել անձնական սիրով:

Комментариев нет:

Отправить комментарий