вторник, 19 сентября 2017 г.

Շառլ Բոդլեր. «Օտարականը»

Շառլ Բոդլերի «Օտարականը» ստեղծագործությունը ամբողջությամբ երկխոսություն է: Այստեղ հարց է առաջանում, թե ո՞ւմ միջև: Ո՞վ է այդ օտարականը: Գուցե երկխոսությունը որևէ անձի և իր ԵՍ-ի միջև՞ է ծավալվում:
Որևէ մեկը, որ իրեն օտար է զգում շրջապատի հանդեպ, որ առանձնացել է, որ ուզում է գտնել իրեն հուզող հարցերի պատասխանները՝ հարցերն ուղղելով ինքն իրեն: Այն մեկը, որ չունի ո՛չ ընտանիք, ո՛չ հայրենիք, որ ապրում է իր ներաշխարհով:
Նա կսիրեր գեղեցիկը, եթե այն աստվածային ու անմահ լիներ, նա նյութապաշտ չէ, քանզի ատում է ոսկին այնպես, ինչպես մյուսները՝ Աստծուն։ Նրա համար բարձր են հոգևոր արժեքները։ Նա փնտրում է ինչ-որ մեկին, որ գուցե կհասկանա իրեն, ոգևորվում է ու միաժամանակ ցնորվում, փնտրում է, գտնում ու հետո կորցնում:
Իսկ գուցե այդ օտարականը հենց ինքն Աստված է, որ «ամպերն է սիրում, ամպե՜րը, որ սահում են… այնտե՜ղ, բարձրու՜մ… այն սքանչելի ամպե՛րը…».

Комментариев нет:

Отправить комментарий